Մեր պապերի այս խոսքը տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչպես Նախիջևանը 1921թ մարտի 16-ի պայմանագրի 3 -րդ հոդվածի համաձայն մնաց Ադրբեջանի կազմում, որպես ինքնավար միավորում:
Հայաստանում սովետական կարգեր էին, երբ սկսվեցին ռուս -թուրքական բանակցությունները:
Բանակցություններին մասնակցում էր նաև Սովետական Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Բեկզադյանը:
Թուրքերը պահանջում էին, որ բանակցությունները վարվեն հիմք ունենալով 1878 թ ռուս -թուրքական սահմանները:
Չիչերինին ու Բեկզադյանին հաջողվեց կոտրել Ֆուադ փաշայի դիմադրությունը և բանակցությունների հիմք ընդունվեց 1914 թ ռուս -թուրքական սահմանները՝ Վանը
ներառյալ:
Բայց տեղի ունեցավ անկանխատեսսելին: 1921 թ փետրվարի 19 -ին, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, Երևանում տապալվեց սովետական իշխանությունը:
Հայաստանի փրկության կոմիտեի պաշտոնաթերթ «Ազատ Հայաստանի» 1-ին համարի առաջնորդողում Վրացյանը գրում է․
«...մենք, Թուրքիայի աջակցությամբ կարողացանք տապալել ատելի բոլշևիկյան իշխանությունը» և այլն:
Հեռագրով դադարեցվեցին Ալ. Բեկզադյանի լիազորությունները:
Օգտվելով դրանից, Ֆուադ փաշան բանակցությունները վիժեցնելու սպառնալիքով, հասավ 187-ի սահմաններով պայմանագրի կնքմանը:
Նախիջևանի գավառը սովետական էր: Սովետական էր նաև Ադրբեջանը:
Հայաստանում սովետական կարգերը տապալված էին:
Պայմանագիրը կնքվել է մարտի 16-ին, Հայաստանում սովետական կարգերը վերականգնվել են ապրիլի 2-ին:
Նախիջևանի մնալը Հայաստանի կազմում բացառվում էր:
Եթե կա մեկը, որ պնդում է, թե դա ռուս-թուրքական գործարք էր, թող բարի լինի ասելու, որ այդ գործարքը իրականացվել է հայերի ձեռքով ու անմիջական մասնակցությամբ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ